Ինչպիսին կլինի 2022 թվականը. Բիլ Գեյթսի կանխատեսումները. hetq.am - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ինչպիսին կլինի 2022 թվականը. Բիլ Գեյթսի կանխատեսումները. hetq.am



hetq.am-ը գրում է․

Microsoft ընկերության համահիմնադիր, միլիարդատեր Բիլ Գեյթսը լավատեսական կանխատեսումներ ունի 2022 թվականի համար։ Նրա կարծիքով՝ այդ տարի մարդկությունը կհաղթահարի համավարակը և կգրանցի գիտական մի շարք առաջընթացներ։ РБК-ն
մի տեղ է հավաքել գործարարի՝ 2022 թվականի համար արված կանխատեսումները։

Նախ, աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը խոստովանել է, որ 2021 թվականը հագեցած էր էական իրադարձություններով, որոնք ունեին գլոբալ հետևանքներ. եղանակային ծայրահեղ երևույթներ, կորոնավիրուսի շարունակվող համավարակ և Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերում։ Այդուհանդերձ, ըստ Գեյթսի, տարին բարենպաստ էր բժշկության, բնապահպանության և աշխատանքային պայմանների ոլորտներում տեղի ունեցած բարեփոխումների համար։

Համավարակի սուր փուլի ավարտ

Բիլ Գեյթսը կարծում է, որ COVID-19-ի «սուր փուլը» կավարտվի 2022 թվականին, չնայած կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի հայտնաբերմանը։ Գեյթսի կարծիքով՝ 2021 թվականը, կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում, չի բերել այնքան էական հաջողություններ, որքան ինքը հույս ուներ։ «Ես թերագնահատեցի, թե որքան բարդ կլինի մարդկանց համոզել պատվաստվելը և շարունակել դիմակ կրելը»,- խոստովանում է Գեյթսը։

Խոսելով «օմիկրոն» շտամի վտանգավոր լինելու մասին՝ Գեյթսը նկատել է, որ աշխարհն ավելի լավ է պատրաստված վիրուսի առավել բարդ տարբերակներին, քան համավարակի ցանկացած այլ փուլի ժամանակ։ Միլիարդատերը վստահ է, որ ժամանակի հետ զուգընթաց պատվաստանյութերը և հակավիրուսային դեղամիջոցները կօգնեն 50 %-ով նվազեցնել «օմիկրոն» շտամի տարածումը, իսկ հաջորդիվ կգրանցվեն «պատահական բռնկումներ»։


Մինչև կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի ի հայտ գալը, 2021 թվականի նոյեմբերին Գեյթսը կանխատեսել էր, որ հաջորդ տարվա կեսերին մարդիկ COVID-19-ից ավելի քիչ կմահանան, քան սեզոնային գրիպից։ Նա նաև նշել էր, որ այդ ժամանակ կորոնավիրուսով վարակման մակարդակը կիջնի սեզոնային գրիպի մակարդակից ներքև, եթե միայն չհայտնվեն կորոնավիրուսի առավել վտանգավոր շտամներ։


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում