Լրահոս

Գոհար Ավետիսյանը հաստատել է, որ բաժանվել է ամուսնուց



Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը հաստատել է, որ բաժանվել է երկրորդ ամուսնուց՝ Սերգեյից։ Նա Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ սկզբում լաց է լինում, իսկ հետո հայտնվում է համարձակ կերպարով։

Հոլովակն ուղեկցվում է երգիչ Լյոշա Սվիկի «Լալիս էի» երգով, որի բառերը կրկնում է Գոհարը. «Երբ նա գնում էր, դու լաց էիր լինում ու ծնկաչոք խնդրում ամեն ինչ պահպանել, իսկ հիմա մոռացել ես սիրելը»։

«Տեսանյութը նկարահանելու ժամանակ ես լացեցի այնքան, ինչքան կարող էի։ Այս երգն իմ սրտից է»,–կից գրել է Գոհարը։


Նշենք, որ զույգն ունի որդի` Գասպարը, և նրանք ընտանիքով այս տարի ամառային արձակուրդն անցկացրել էին Հայաստանում: Գոհարը նշել էր, որ Սերգեյն առաջին անգամ է իր հայրենիքում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի դիմահարդարն իր հետևորդներին պատմել էր, թե ինչու է բաժանվել առաջին ամուսնուց՝ Վահիկ Մարտիրոսյանից: