Օպերատորի մահվան հետաքննության համար Ալեք Բոլդուինն իր հեռախոսը տվել է իշխանություններին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Օպերատորի մահվան հետաքննության համար Ալեք Բոլդուինն իր հեռախոսը տվել է իշխանություններին



Ամերիկացի դերասան Ալեք Բոլդուինը, որը «Ժանգը» ֆիլմի նկարահանումների ժամանակ պատահաբար կրակել է օպերատոր Գալինա Հաթչինսի վրա, իր հեռախոսը տվել է իշխանություններին այդ գործով հետաքննության շրջանակներում։ Այս մասին հաղորդում է NBC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով նրա փաստաբան Ահարոն Դայերին:

Նրա խոսքով՝ դերասանը գաջեթն ինքնակամ փոխանցել է իշխանություններին, որպեսզի նրանք կարողանան ավարտել իրենց հետաքննությունը:

«Հարցը նրա հեռախոսը չէ։ Դրանում պատասխաններ չկան», — հայտարարել է պաշտպանը:

Նա նաեւ նշել է, որ Բոլդուինը «ոչ մի բանում մեղավոր չէ»:

Իրավաբանը հավելել է, որ գլխավոր հարցը, որին պետք է պատասխան գտնել, այն է, թե ինչպես են մարտական փամփուշտները հայտնվել նկարահանման հրապարակում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ի դատարանը Բոլդուինին պարտավորեցրել է հեռախոսում բոլոր տվյալներին հասանելիություն տրամադրել: Խուզարկությունը նախատեսված է, որպեսզի հավաքագրվեն ֆիլմի ստեղծման եւ արտադրության բոլոր մասնակիցների մոտ առկա տեղեկությունները եւ բջջային հեռախոսի տվյալները։


Աղբյուրը՝ Gazeta.ru