Լրահոս

Սարգիս Գրիգորյանը՝ դուստրերի հետ




Դերասան Սարգիս Գրիգորյանն ընտանեկան ջերմ լուսանկարներ է հրապարակել։



Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Սարգիսը պատկերված է դուստերի հետ։ Երիտասարդ հայրիկը ջերմ գրկել է նրանց։ «Իմ հեքիաթը գրքում չէ: Իմ հեքիաթը սրտումս է»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ ընտանեկան լուսանկարի մեկնաբանություններում Սարգիսը կիսվել էր իր մտքերով։ «Մենք մեր ժամանակագրության գերին ենք... Այն, ինչ երեկ անընդունելի էր, այսօր տանելի է, իսկ վաղն արդեն կդառնա սովորական: Այդպես է կյանքը ու եթե կա շարժում, կա նաև փոփոխություն: Փոփոխություններից վախենալ պետք չի`վախեցեք Ձեզնից, երբ մի օր նայեք հայելու մեջ ու այնտեղ մարդ չտեսնեք: Չարություն, նախանձ, ագահություն, բանբասանք, անեծք, վիրավորանք ու ոչ մի լուսավոր կետ:


Ամեն ինչ հոսում է` քարտեզներ փոխվում, աշխարհներ նվաճվում ու փոշիանում և միակ բանը, որ մնում է` մեզ ապրեցնում. դա սերն է... Աստծով եղեք` ներողամիտ, հանդուրժող, շնորհակալ, կամեցող, մարդասեր: Այլ ուղի չկա, քանի որ դա է հաղթանակի միակ ճանապարհը: Հավատացեք, դա պետք է նախ և առաջ հենց Ձեզ ու միայն Ձեզ»,- գրել էր նա։