Իգոր Կրուտոյը պատասխանել է Իրինա Ալեգրովայի հետ սիրավեպի մասին լուրերին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Իգոր Կրուտոյը պատասխանել է Իրինա Ալեգրովայի հետ սիրավեպի մասին լուրերին




Կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը պատմել է Իրինա Ալեգրովայի հետ իր հարաբերությունների մարնամասների մասին։ Արտիստի 70-ամյակի առիթով Կրուտոյը հրապարակում է արել, որում նշել է, որ Իրինային ճանաչում է 1978թ․-ից։ Նա նշել է, որ Ալեգրովային առաջին կինն էր, որը կատարել է իր երգերը, իր ընկերուհին ու նույնիսկ հարեւանուհին։ Սակայն նա հերքել է աստղի հետ սիրային կապի մասին լուրերը։



«Առաջին կինը, որը կատարել է իմ երգերը, Իրոչկան էր, իմ ընկերy, հարեւանը։ Իսկ սիրուհիս չի եղել, թեեւ ամբողջ երկիրն ամուսնացրել է մեզ եւ իմ կարծիքով՝ մինչ այժմ հավատում է, որ ինչ-որ բան այն չէ։ Մենք կարիք չունենք ամեն օր զանգարարելու իրար՝ հասկանալու, որ ունենք միմյանց»,- գրել է Կրուտոյը, որն Ալեգրովայի «Шальная императрица» երգի հեղինակն է։

Իրինա Ալեգրովան 20 տարուց ավելի է՝ ապրում է մերձոմսկովյան «Սովետական գրող» ավանում։ Չորրորդ ամուսնուց՝ Իգոր Կապուստայից (նա Ալեգրովայից երիտասարդ էր ինը տարով) բաժանվելուց հետո Ալեգրովան անձնական կյանքը չի մանրամասնում։