Առնոլդ Շվարցենեգերը վթարի է ենթարկվել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Առնոլդ Շվարցենեգերը վթարի է ենթարկվել




Դերասան Առնոլդ Շվարցենեգերը ավտովթարի է ենթարկվել, գրում է TMZ-ը։

Հաղորդվում է, որ Շվարցենեգերը վարել է Yukon մակնիշի սեւ ամենագնաց եւ բախվել է կարմիր Prius-ին: Բախման հետեւանքով ամենագնացը մասամբ հայտնվել է Prius-ի վրա, ինչպես նաեւ հարվածել է հարեւանությամբ գտնվող Porsche Cayenne-ին։



Ականատեսների խոսքով՝ վթարը նման է եղել «ֆիլմի հնարքի», իսկ բախումն այնքան ուժեղ էր, որ դերասանի մեքենայում բացվել են անվտանգության բարձիկները։

Նախնական տվյալներով՝ Շվարցենեգերը չի տուժել։ Prius-ի ղեկին գտնվող կինը վիրավորվել է, նրան հիվանդանոց են տեղափոխել վնասվածքներով, մասնավորապես՝ գլխի ուժեղ արյունահոսությամբ: