Վլադիմիր Արզումանյանը` իր «Գնալով» տեսահոլովակի ու կնոջ հետ համատեղ նկարահանումների մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Վլադիմիր Արզումանյանը` իր «Գնալով» տեսահոլովակի ու կնոջ հետ համատեղ նկարահանումների մասին


Հունվարի 8-ին` հենց իր հարսանիքի օրը, Վլադիմիր Արզումանյանը հանրությանը ներկայացրեց իր նոր տեսահոլովակը` «Գնալով» երգի հիման վրա, որը յուրահատուկ հարսանեկան նվեր էր կնոջը` Աննային: NEWS.am STYLE-ի հետ զրույցում երգիչը նշեց, որ տեսահոլովակի պրեմիերան հարսանիքի օրն անելն իր մտահաղացումն է եղել.

 
 «Երգի եւ գործիքավորման հեղինակը Մարտին Միրզոյանն է, խոսքերը գրել է Գրիգոր Կյոկչյանը: Նրանց երաժշտական ճաշակն ինձ շատ հոգեհարազատ է, դրա համար էլ նախընտրեցի հենց նրանց հետ աշխատել»,-անդրադառնալով երգի ստեղծմանը` հավելեց նա:

«Գնալով» տեսահոլովակի ռեժիսորը Կարեն Ամյանն է, հերոսուհին երգչի կինն է` Աննան: Նա նկարահանվել է նաեւ Վլադիմիրի «Իմս» տեսահոլովակում: Խոսելով համատեղ նկարահանումների մասին` երգիչը նշեց, որ սիրելիի հետ հեշտ է աշխատում.

«Նկարահանումները շատ հետաքրքիր են անցնում: Հենց իմ որոշումն է եղել, որ Աննան կրկին լինի տեսահոլովակի հերոսուհու դերում»:

Հարցին` հնարավո՞ր է կինն այսուհետ լինի իր բոլոր տեսահոլովակների մշտական հերոսուհին` Վլադիմիրը ժպիտով պատասխանեց.

«Կարծում եմ` ոչ: Հնարավոր չէ միշտ այդպես անել»:

Երգիչը չի բավարարվում նոր տեսահոլովակով, նա շարունակում է աշխատել նոր երգերի շուրջ, եւ ինչպես նշեց` «Եթե ամեն ինչ ստացվի այնպես, ինչպես ծրագրում ենք, փետրվարի 14-ին նոր երգի պրեմիերա կունենամ»: