Լենա Ղազարյանը՝ հղիության, դստեր անվան ընտրության, ամուսնու արձագանքի ու «չստացված» անակնկալի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Լենա Ղազարյանը՝ հղիության, դստեր անվան ընտրության, ամուսնու արձագանքի ու «չստացված» անակնկալի մասին




Ամերիկաբնակ երգչուհի Լենա Ղազարյանն օրեր առաջ ինստագրամյան իր էջի հետեւողների հետ կիսվեց ուրախալի լուրով՝ հայտնելով, որ պատրաստվում է մայրանալ: Լենան եւ ամուսինը՝ Նշանը, դուստր են ունենալու, ինչը պարզել են Gender Reveal (Երեխայի սեռի բացահայտում)` հատուկ միջոցառման ընթացքում: Լենան միջոցառման չհրապարակված լուսանկարներից մի քանիսը տրամադրել է NEWS.am STYLE-ին ու առաջին անգամ խոսել թեմայի շուրջ. նա պատմել է մայրանալու բերկրանքի, հրաշալի զգացողությունների ու առաջնեկի անվան ընտրության մասին:

Այն, որ պատրաստվում է մայրանալ, երգչուհին իմացել էր դեռեւս նոյեմբերին. էմոցիաներն այնքան բուռն են եղել, որ չի կարողացել իրականացնել այն անակնկալը, որով նախապես ծրագրել էր ամուսնուն հայտնել ուրախալի լուրը։



«Ցնծության մեջ որոշել էի անակնկալ մատուցել ամուսնուս, բայց քանի որ ես բնույթով շատ անհամբեր եմ, չդիմացա ու միանգամից նրան հայտնեցի լուրը (ծիծաղում է): Անկեղծ ասած` մինչեւ հիմա երկուսս էլ շոկի մեջ ենք, չենք հավատում, որ նման հրաշք է մեզ հետ տեղի ունենում: Սա մեր կյանքի ամենալավ լուրն է: Հիշում եմ` հղիությանս մասին իմանալու հաջորդ առավոտյան սկեսուրս մեզ մոտ եկավ փուչիկներով ու տոնական տրամադրությամբ, ու այդ պահին հասկացանք, որ ինչ-որ հրաշալի բան է մեզ հետ կատարվում. Աստծուց անչափ շնորհակալ ենք այս պարգեւի համար»:

Լենան պատմեց, որ մինչ երեխայի սեռը բացահայտելը՝ շատերը կանխատեսում էին, թե իրենք պետք է որդի ունենան։



Երգչուհին եւ ամուսինը երկար չեն մտածել երեխայի անվան ընտրության շուրջ, եւ արդեն կայացրել են իրենց միաձայն որոշումը.

«Արդեն անունը որոշել ենք, նրան անվանակոչելու ենք իմ սիրելի սկեսրոջ պատվին` Նելլի»,-ասաց նա:

Երգչուհու դուստրը լույս աշխարհ է գալու ամռան վերջին, իսկ մինչ այդ Լենան արդեն պատկերացնում է՝ ինչպիսի մայր է լինելու դստեր համար.