Ռոմելա Սարգսյանը, Գևորգ Գրիգորյանը, Մերի Հակոբյանը, Լիկա Մեսրոպյանը և այլք ՝ Ելենա Արշակյանի նոր հեռուստասերիալում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ռոմելա Սարգսյանը, Գևորգ Գրիգորյանը, Մերի Հակոբյանը, Լիկա Մեսրոպյանը և այլք ՝ Ելենա Արշակյանի նոր հեռուստասերիալում




«Ամեն տարի գարնանը»․ այսպես է կոչվում ռեժիսոր, պրոդյուսեր Ելենա Արշակյանի նոր հեռուստասերիալը, որն «Արմենիա TV»–ի եթերում կլինի հունվարի 31–ից։

Նոր նախագծում խաղում են Ռոմելա Սարգսյանը, Գևորգ Գրիգորյանը, Մերի Հակոբյանը, Ագնեսա Շահնազարյանը, Իրինա Հարությունյանը, Լիկա Մեսրոպյանը և այլք։ Ելենայի թիմն անփոփոխ է․ նախագծի սցենարի հեղինակն Անահիտ Մխիթարյանն է։





Նրա խոսքով՝ միտքն առաջացել է, երբ «Արմենիա TV»–ի պատվիրակությամբ մեկնել էին Գերմանիա։ Տեղում ծանոթանալով մի շարք պատմությունների՝ որոշել են իրական դրվագներից մեկն էլ դարձնել նոր նախագծի հիմքը։

Ռեժիսորը պատմեց, որ նկարահանումներ ունեն նաև Հայաստանից դուրս․ «Ես չեմ սիրում մեր հեռուստադիտողներին խաբել։ Իհարկե, Գերմանիայի որոշ տեսարաններ փորձել ենք ստանալ Հայաստանում,բայց նկարահանումներ ունենալու ենք նաև արտերկրում։ Թե որտեղ և որ դերասանների մասնակցությամբ, առայժմ չեմ բացահայտի»։

Անդրադառնալով դերասանական կազմի ընտրությանը՝ Ելենան ասաց, որ գլխավոր դերակատարների հետ ունեցել է աշխատանքային փորձ։ «Ռոմելա Սարգսյանն առաջին անգամ մեզ մոտ է նկարահանվել, երբ դեռ չուներ աշխատանքային փորձ, հիմա արդեն երրորդ գլխավոր դերն է խաղում։ Ինձ մոտ միշտ նկարահանվում են նորավարտ դերասաններ, այս նախագիծն էլ բացառություն չէ, պրոֆեսիոնալ դերասանների կողքին կտեսնեք իրենց առաջին քայլերն անող դերասաների»,– եզրափակեց նա։