Եվգենի Պլյուշչենկոն շտապ հոսպիտալացվել է - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Եվգենի Պլյուշչենկոն շտապ հոսպիտալացվել է

 


Գեղասահորդ Եվգենի Պլյեւշչենկոն շտապ հոսպիտալացվել է եւ գտնվում է մոսկովյան հիվանդանոցներից մեկում։ Պատճառը խոցային հիվանդության սրումն է։ Այդ մասին մարզիկը հայտնել է «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։

«Սրացումը սկսվեց հենց մարզման ընթացքում։ Ինձ հետ ամեն ինչ կարգին է։ Անհանգստանալու առիթվ արդեն չկա։ Հետեւեք ձեր սննդակարգին եւ պահպանեք առողջությունը։ Հիմա ես արդեն շոգու վրա եփված կոտլետներ եւ արգանակ եմ ուտում, բժիշկներին խոստացել են այլեւս չնյարդայնանալ»,- նշել է Պլշուշչենկոն։

Պլյուշչենկոն 2017թ․-ից կենտրոնացած է մարզչական գործունեության վրա։ Մոսկվայում գործում է օլիմպիական չեմպիոնի ակադեմիան։