«Մանկական Եվրատեսիլ»-ի հաղթող Մալենան արդեն կազդուրվել է. երգչուհին նորություն ունի - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Մանկական Եվրատեսիլ»-ի հաղթող Մալենան արդեն կազդուրվել է. երգչուհին նորություն ունի




Ինչպես արդեն տեղեկացրել է, որ օրերս «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթի հաղթող երգչուհի Մալենան հայտնվել էր հիվանդանոցում:

Աղջիկը շտապ վիրահատության էր ենթարկվել: Թե ինչ վիրահատության մասին է խոսքը, երգչուհին չէր բացահայտել:

Սակայն երգչուհին արդեն կազդուրվել է: Այս մասին տեղեկանում ենք Մալենայի և նրա մայրիկի՝ դերասանուհի Աննա Մանուչարյանի սոցցանցի էջերից: Դրանցից պարզ է դառնում, որ երգչուհին վերադարձել է իր բնականոն կյանքին, ավելին՝ նոր երգ է արդեն ձայնագրում:


Հիշեցնենք, որ ավելի վաղ դերասանուհի Աննա Մանուչարյանը պատասխանել էր դստեր առողջության մասին մտահոգվողներին.

«Անհանգստացող բոլոր մարդկանց նամակները կարդում եմ: Մալենան լավ է արդեն:

Շնորհակալ ենք էդքան լավ խոսքերի համար: Էստեղ էլ բոլորը յուրահատուկ ուշադիր են իր հանդեպ: Ինչքան լավ էրեխեք են գրում ինձ: Էրեխեք ջան, չկա նամակ, որ չկարդամ, ապրեք, որ էսքան սեր եք փոխանցում»: