Չմոռանաս պատմել այն լավ բաները, որ ես արել էի քեզ համար. ու՞մ են ուղղված Արփի Գաբրիելյանի խոսքերը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Չմոռանաս պատմել այն լավ բաները, որ ես արել էի քեզ համար. ու՞մ են ուղղված Արփի Գաբրիելյանի խոսքերը




Երգչուհի Արփի Գաբրիելյանը ինստագրամյան իր էջի սթորի հատվածում խոհրդավոր գրառում է արել:

«Երբ վերջացնես վատ խոսելը իմ մասին, չմոռանաս նրանց պատմել նաև այն լավ բաներ, որ ես արել էի քեզ համար»:



Դժվար է ասել՝ իրականում ում են ուղղված այս խոսքերը, սակայն ակնհայտ է, որ Արփին բարկացել է: Նրա տողերից տպավորություն է ստեղծվում, որ նրան խաբել են ու չարաշահել նրա վստահությունն ու բարությունը:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Արփին հաճախ է նման խորհրդավոր գրառումներ անում:

Վերջերս էլ նա գրել էր.
«Ես բարի մարդ եմ: Ես բարի եմ բոլորի հանդեպ, բայց եթե դու անբարյացակամ եք իմ նկատմամբ, ապա բարությունն այն չէ, ինչի համար դու կհիշես ինձ»:

Հավելենք, որ սովորաբար Արփին նման գրառումներ չի անում, ինչից կարելի է եզրակացնել, որ երգչուհու համբերության բաժակը վերջերս լցվել է: