Իրինա Դուբցովան հեռացրել է կրծքի իմպլատները, որոնք տեղադրել էր 12 տարի առաջ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Իրինա Դուբցովան հեռացրել է կրծքի իմպլատները, որոնք տեղադրել էր 12 տարի առաջ




Ռուս երգչուհի Իրինա Դուբցովան Ինստագրամում պատմել է, որ հեռացրել է կրծքի իմպլատները, որոնք տեղադրել էր 12 տարի առաջ։

«Ինձ ազատել են կրծքի իմպլանտներից։ Արդեն երկուսուկես ամիս է՝ բնական եմ։ Ես դրանք հեռացրել եմ, քանի որ դրանք «գիրացնում» էին ինձ»,- պարզաբանել է աստղը։ Նա հավելել է, որ իմպլանտներ կրել է 12 տարի։ Երգչուհին նաեւ կարծում է, որ հիմա արդեն կրծքի իմպլանտները նորաձեւ չեն։ Բացի այդ՝ Դուբցովան խոստովանել է, որ իր համար բարդ էր դրանց հետ, դրանք արդեն հոգնեցրել էին իրեն։

Փետրվարի 2-ին հայտնի է դարձել, որ Դուբցովան շտապ վիրահատության է ենթարկվել։ «Ինձ հետ ամեն ինչ կարգն է, արդեն ամեն ինչ արվել է, բաց տխուր լուրն այն է, որ համերգը, որը պետք է տեղի ունենար փետրվարի 4-ին, հետաձգվում է մինչեւ մարտ»,- հավելել էր նա։ Երգչուհին այդ ժամանակ իր վիճակի մասին մանրամասներ չեն հայտնել։