Կատակերգու Արթուր Չափարյանն Ուրգանտին բացատրել է իր առցանց համերգի տարօրինակ արժեքը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Կատակերգու Արթուր Չափարյանն Ուրգանտին բացատրել է իր առցանց համերգի տարօրինակ արժեքը




Սթենդափեր Արթուր Չափարյանը մասնակցել է «Вечерний Ургант» հաղորդմանն ու պատմել, թե ինչու է իր առցանց համերգը վաճառում 199 ռուբլիով։

Կատակերգուի կարծիքով՝ 199 ռուբլին առցանց համերգի համար Մոսկվայի բնակիչներին պատկառելի չի թվում, եւ հանուն այդ գումարի չարժե նույնսիկ տնից դուրս գալ։ Ընդ որում, Չափարյանը պատմել է, որ հանդիսատեսի մի մասը նույնիսկ դժգոհ է եղել, որ համերգն անվճար չի թողարկվել։ Խոսելով վաճառքից ստացված հասույթից՝ սթենդափերը նշել է, որ «հույս չի ունեցել, որ այդպես կլինի, բայց երազում էր, որ ավելին կլինի»։

 
 Կատակերգուն հիշեցրել է, որ տաքսիով ուղեւորության չեղարկման ֆունկցիան արժե 200 ռուբլի եւ կատակել, որ մարդիկ այդ գումարը կարող էին տալ իրեն։

Նա նաեւ պատմել է իր սրճարանի մասին, որում կիեւյան ձեւով պատրաստված կոտլեներ են վաճառում եւ որպես սթենդափեր իր կայացման մասին։