Արթուր Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արթուր Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ




Երկարատև հիվանդությունից հետո 63 տարեկանում փետրվարի 4-ին կյանքից հեռացել է կոմպոզիտոր, երգահան, Հայաստանի ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը: Երգահանը մահացել է այսօր հիվանդանոցում:

Արթուր Գրիգորյանը ծնվել է 1958 թ. հուլիսի 31-ին Երևանում:


1975-79 թթ. սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1992 թ. նշանակվել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ գործակալության նախագահ և մինչ 1994 թ. եղել է Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը:

1994 թ. հիմնադրել է Հայաստանի երգի պետական թատրոնը, որի գեղարվեստական ղեկավարն էր:


Հեղինակել է «Այո», «777», «Ասուպ», «Ընծա» մրցանակաբաշխությունները, «Հենց այսպես», «Տես» հեռուստահաղորդումները, «Կանաչ գոտի», «Արցախի ձայներ» նախագծերը, Հայաստանի «Զաքյան» ֆոնդի հովանավորչական ամենամյա հեղինակ-կատարողների մրցանակաբաշխությունը։

Հեղինակել է բազմաթիվ երգեր, մանկական մյուզիքլներ, զանգվածային միջոցառումներ, փառատոներ, թեմատիկ և էստրադային համերգներ:

Պարգևատրվել է Հայաստանի և Արցախի պետական շնորհակալագրերով և մրցանակներով:

1996 թվականին Գրիգորյանն արժանացել է Մովսես Խորենացու մեդալի, 2003 թվականին արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի, 2011 թվականին՝ ՀՀ ժողովրդական արտիստի կոչման: 2008-ին ստացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ: