1-ին անգամ, երբ ինձ իր մոտ հրավիրեց… Հիշեցի այդ ամենն ու հուզվեցի. Արթուր Գրիգորյանի մասին Անի Քոչարի խոսքերից անհնար է չհուզվել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

1-ին անգամ, երբ ինձ իր մոտ հրավիրեց… Հիշեցի այդ ամենն ու հուզվեցի. Արթուր Գրիգորյանի մասին Անի Քոչարի խոսքերից անհնար է չհուզվել




Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ կյանքի 63-րդ տարում մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգահան Արթուր Գրիգորյան:

Մեր տեղեկություններում նա կոկորդի քաղցկեղ ուներ, իսկ վերջին շրջանում նրա վիճակը վատացել էր և տեղափոխվել էր Նաիրի բժշկական կենտրոն:

Հայ հայտնիները շարունակում են գրառումներ ու լուսանկարներ հրապարակել՝ ցավակցական և ափսոսանքի խոսքեր ասելով՝ Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ:

Լրագրող, մոդել Անի Քոչարը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Շատ ջերմ հիշողություններ ունեմ նրա հետ կապված, ակամա հիշեցի այդ ամենը, հիշեցի ու հուզվեցի: Գնում են հերթով մեր մեծերը, մեր ժամանակների լավագույնները:Ննջիր խաղաղությամբ, մաեստրո :

Հարգանք ու պատկառանք, ահա այն, ինչ զգում էի ամեն անգամ նրա հետ գործ ունենալիս: Առաջին անգամ, երբ ինձ իր մոտ հրավիրեց Երգի պետական թատրոնի Հաղորդավարական դպրոցում դասախոսելու, անակնկալի եկա (թեև ինքս արդեն իսկ հայտնի «Ես» ամսագրի հեղինակն ու գլխավոր խմբագիրն էի, մագիստրատուրան նոր էի ավարտել, վստահ չէի, որ պատրաստ եմ դասախոսել):

Պատկերացնել անգամ չէի կարող, որ նրա նման բազմազբաղ և հանրաճանաչ անձը լուռ հետևել է գերծունեությանս և վստահ է, որ ես կարող եմ:
Այնուհետև, երբ նաև նրա հորդորով ինձ ընդգրկել էին Հ1-ի՝ Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ընտրող հանձնաժեղովում, դա կրկին մեծ պատիվ էր ինձ համար: Գրիգորիչն այն անձն էր, ումից գնահատանքի, վստահության ու գովեստի արժանանալը մեծ պատիվ էր:

Պատիվ ունեմ, Պարոն Գրիգորյան

Հ.Գ. ընդամենը օրեր անց գործ ունեի հետը, ով կմտածեր, կյանքն ինչ բան է. չգիտես, թե հաջորդ րոպեի հնարավորությունն ունե՞ս, թե՞ հաջորդ կյանքի:

Սիրեք, գնահատեք և խնայեք միմյանց կենդանության օրոք, կյանքի շնորհն այնքան կարճ է տևում»: