Չգիտեմ՝ երբ կհանդիպենք, բայց խոստանում եմ լավ լուր բերել քո Շուշիից. Նունե Եսայանի անչափ հուզիչ գրառումը Արթուր Գրիգորյանի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Չգիտեմ՝ երբ կհանդիպենք, բայց խոստանում եմ լավ լուր բերել քո Շուշիից. Նունե Եսայանի անչափ հուզիչ գրառումը Արթուր Գրիգորյանի մասին




Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ կյանքի 63-րդ տարում մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգահան Արթուր Գրիգորյան:

Մեր տեղեկություններում նա կոկորդի քաղցկեղ ուներ, իսկ վերջին շրջանում նրա վիճակը վատացել էր և տեղափոխվել էր Նաիրի բժշկական կենտրոն:

Հայ հայտնիները շարունակում են գրառումներ ու լուսանկարներ հրապարակել՝ ցավակցական և ափսոսանքի խոսքեր ասելով՝ Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ:

Երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Եսայանը ինստագրամյան իր էջում գրել է.

«Չգիտեմ՝ երբ կհանդիպենք, բայց խոստանում եմ լավ լուր բերել քո Շուշիից, ցավդ տանեմ»։