Երբե՛ք, երբե՛ք չեմ մոռանա այդ ցուրտ օրը, որ տաքացրեց իմ հոգին… - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Երբե՛ք, երբե՛ք չեմ մոռանա այդ ցուրտ օրը, որ տաքացրեց իմ հոգին…




Արթուր Գրիգորիչի հետ կապված բազմաթիվ հիշողություններ կան, բայց կա մի առանձնահատուկ հուշ, որ երբեք չեմ կարող մոռանալ: 

2006 թվականն էր: Ազգային երաժշտական մրցանակաբաշխության շրջանակներում ես ընգրկված էի որպես տարվա լավագույն երգչուհու թեկնածու: Չգիտեմ` ինչպես ստացվեց, բայց այդ տարի տարվա լավագույն երգչուհի ճանաչվեցինք ես եւ երգչուհի Էմմին: Մեզանից պետք է մեկն ընտրվեր, բայց չգիտեմ ինչու այդ անգամ բացառություն եղավ: Ինձ համար շոկ էր: Երբե՛ք, երբե՛ք չեմ կարող մոռանալ Գրիգորիչի էս խոսքերը: Ասացի՝ Արթուր Գրիգորիչ, բայց ինչպե՞ս ստացվեց այսպես, ինչպե՞ս կարող էինք ես եւ Էմմին միաժամանակ տարվա լավագույն երգչուհի ճանաչվել: Մի պահ ժպտաց ու ասաց. «Հասիկո ջան, երբ դու երգում էիր բեմի վրա, ես նայում էի քեզ ու աչքերիս առաջ եկավ քո ողջ կյանքը, թե ինչպես ես դու որպես երգչուհի կայացել, ինչ տեսակ դժվարությունների միջով ես անցել»: Այդ խոսքերից շատ հուզվեցի: Նա շատ խորիմաստ հայացքով էր այդ օրը ինձ նայում… Փաստորեն նա ինձ հետ հավասար վերապրել էր իմ անցած ճանապարհը: Էդ հոգատարության աստիճանն անբացատրելի է: Այդ օրը բոլորս հուզված էինք: Ձյուն էր գալիս, Գրիգորիչն ինձ մեքենայով ճանապարհեց տուն: