Ծանրամարտ․ Արսեն Մարտիրոսյանն ու Դավիթ Հովհաննիսյանը՝ Հայաստանի չեմպիոններ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ծանրամարտ․ Արսեն Մարտիրոսյանն ու Դավիթ Հովհաննիսյանը՝ Հայաստանի չեմպիոններ




Ավարտին է մոտենում ծանրամարտի Հայաստանի առաջնությունը․ այսօր մրցումային վերջին օրն է, իսկ երեկ Հայաստանի չեմպիոններին որոշել են մինչև 96 և մինչև 102 կգ քաշային ծանրորդները։

Մինչև 96 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոնությունը նվաճել է Դավիթ Հովհաննիսյանը՝ երկամարտի 254 կգ արդյունքով, իսկ մինչև 102 կգ քաշային կարգում ոսկե մեդալը նվաճել է Արսեն Մարտիրոսյանը՝ երկամարտի 350 կգ արդյունքով։ Ի դեպ, Մատիրոսյանին պարգևատրել է եղբայրը՝ աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը։

Այսօր՝ ծանրամարտի Հայաստանի առաջնության մրցումային վերջին օրն է․ պայքարի են դուրս գալու մինչև 109 կգ ու գերծանր քաշային կարգի ծանրորդները:

Առաջնությունն անցկացվում է Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում։