Լրահոս

Պեկին-2022. Միքայել Միքայելյանը 47-րդն է




Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ընթացող 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում երկրորդ մեդալային օրը մեկնարկի դուրս եկավ Հայաստանի առաջին ներկայացուցիչ Միքայել Միքայելյանը:

23-ամյա դահուկավազորդը մասնակցեց սկիաթլոն մրցաձեւի 15 կմ դասական + 15 կմ ազատ ոճերում: 34 պետությունների 70 մասնակիցներից եզրագիծը կարողացավ հատել 49 դահուկավազորդ: 21 մասնակից չհաղթահարեց մրցատարածությունը: Միքայել Միքայելյանը եզրագիծը հատեց 47-րդը: Նրա արդյունքը 1:25:53.7 է:

Օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճեց Ռուսաստանի օլիմպիական հավաքականից Ալեքսանդր Բոլշունովը 1:16:09,8 արդյունքով, արծաթե մեդալը նվաճեց Ռուսաստանի ներկայացուցիչ Դենիս Սպիցովը 1:17:20.8 արդյունքով, բրոնզե մեդալակիր դարձավ ֆին Իվո Նիսկանեն 1:18:10.0 արդյունքով: