Աստղագուշակ՝ փետրվարի 7-ի համար
Խոյ:
Այսօր դուք անհամբեր եք և նյարդային, կարևոր որոշումներ եք ընդունում՝ հաշվի չնստելով ուրիշների կարծիքի հետ և թշնամիներ վաստակելով: Ի հայտ կգան ֆինանսական դժվարություններ, ընդ որում՝ ձեր մեղքով։ Դուք հակված եք ավելի շատ ծախսել, քան կարող եք ձեզ թույլ տալ։
Ցուլ:
Ցուլ:
Հարմար օր է կյանքի բոլոր ասպարեզներում փոփոխություններ մտցնելու համար։ Կարելի է սկսել քչից կամ մեծ մի բան ձեռնարկել, աստղերն ամեն պարագայում ձեր կողմից կլինեն։ Մի շտապեք կիսվել ձեր ծրագրերի մասին մտքերով, որպեսզի անիմաստ խորհուրդները ձեզ չշեղեն ընտրած ուղուց։
Երկվորյակ:
Երկվորյակ:
Առավոտյան կթվա, թե օրն այնքան էլ հաջող չէ, սակայն շուտով իրավիճակը կփոխվի, քանի որ ժամանակի հետ կուժեղանա դրական ազդեցությունների միտումը: Օգտագործեք օրվա առաջին կեսն ինքնուրույն աշխատանքի համար, իսկ երկրորդը` գործնական հարցերի քննարկման և համատեղ նախագծերում մասնակցելու համար:
Խեցգետին:
Խեցգետին:
Հարմար օր է նոր գործերի համար: Խնդիրների լուծումը ձեռնարկում եք մեծ խանդավառությամբ, հեշտ եք գտնում համախոհների, ովքեր պատրաստ են ձեզ օգնել և ճիշտ խորհուրդ տալ: Անձնական հմայքն օգնում է գործնական բանակցությունների ժամանակ:
Առյուծ:
Առյուծ:
Հրաշալի օր է շփումների, հանգստի և աշխարհիկ վայելքների համար։ Դուք սիրում եք գտնվել ուշադրության կենտրոնում և գրավում եք շատերի հիացական հայացքները։ Ամենուր, ուր հայտնվում եք, գտնվում են մարդիկ, որ ցանկանում են խոսել ձեզ հետ և սիրահետել։ Հնարավոր է ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ։
Կույս:
Կույս:
Օրն անհանգիստ ու բարդ է, լի աննշան իրադարձություններով և միջադեպերով, որոնք ձեզ խանգարում են կենտրոնանալ առավել կարևոր բաների վրա: Ցանկալի չէ ստորագրել կարևոր փաստաթղթեր, որոնք առնչվում են անշարժ գույքի հետ:
Կշեռք:
Կշեռք:
Սա այն օրերից է, երբ ձեր տրամադրությունն ու էմոցիաները վայրիվերումների մեջ են: Նշանի որոշ ներկայացուցիչներ պահի ազդեցության տակ հողին են հավասարեցնում այն, ինչը երկար ժամանակ և փութաջանորեն կառուցում էին, իսկ հետո էլ իրենք իրենց խարազանում: Պետք է ձգտեք ամեն գնով խուսափել «տաք գլխով» որոշումներ կայացնելուց:
Կարիճ:
Կարիճ:
Օրը լի է բազմաթիվ գայթակղություններով, այնպես որ դժվար կլինի հավասարակշռված ու հանգիստ կեցվածք ընդունելը: Ստիպված եք լինելու ոչ պարզ որոշումներ կայացնել: Հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ: Դուք կտրուկ և վիրավորական արտահայություններ եք թույլ տալիս, ինչը չի կարող վրիպել շրջապատի ուշադրությունից:
Աղեղնավոր:
Աղեղնավոր:
Ձեզ բնորոշ զգուշավորությունն այսօր դավաճանում է. սովորականից ավելի հաճախ եք չմտածված քայլերի գնում, թույլ տալիս անպատեհ արտահայտություններ: Նշանի որոշ ներկայացուցիչներ վիճում են գործընկերների և ազդեցիկ հովանավորների հետ, մյուսներն էլ դատարկ բաների վրա ծախսում են ահռելի գումարներ:
Այծեղջյուր:
Այծեղջյուր:
Օրվա առաջին կեսն անիմաստ գործերի և կոնֆլիկտների ժամանակահատված է: Դրական էմոցիաներ ստանալու միակ ձևը դրանց համար ինքնուրույն նախապայմաններ ստեղծելն է: Կարիք չկա առճակատումների գնալ, եթե նկատում եք, որ դիմացինը պատրաստ չէ ճիշտ ընկալելու ձեր փաստարկները:
Ջրհոս:
Ջրհոս:
Ինչքան էլ օրը բարդ հարցեր առաջադրի, կասկած չկա, որ դուք հեշտությամբ կգտնեք դրանց պատասխանները: Կենսական ներուժը բարձր է, և հոգնածությունը ձեզ չի սպառնում: Բոլոր իրավիճակներում կպահպանեք լավ տրամադրությունը: Հին ծանոթները կհիշեցնեն իրենց մասին, հնարավոր է այցելեք հեռու ազգականներին:
Ձկներ:
Ձկներ:
Օրն առավելապես հարմար է նախկինում ձեռնարկած գործերն ավարտին հասցնելու համար: Արդյունքի հասնելու համար սովորականից ավելի շատ ջանք ու հետևողականություն պետք է գործադրեք, սակայն զղջալու առիթ չեք ունենա, քանի որ ձեռք կբերեք այն, ինչին վաղուց սպասում էիք: Ձեր ինքնավստահությունը մեծապես կօգնի գտնել ազդեցիկ հովանավորներ: