Գեղամ Վարդանյանը փետրվարին սպասելիք մենամարտի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Գեղամ Վարդանյանը փետրվարին սպասելիք մենամարտի մասին



Փետրվարի 24-ին ՀՀ բազմակի չեմպիոն, Armfc, Artsaxfc, M1 միջազգային մրցաշարերի բազմակի չեմպիոն և Fight fest1 միջազգային մրցաշարի հաղթող Գեղամ Վարդանյանը մեկնում է Ուկրաինյա Խարկով քաղաք, որտեղ կունենա մենամարտ: EXCLUSIVElife.am-ի հետ զրույցում Գեղամը խոսել է սպասելիք մենամարտի մասին: 


«Մենամարտիս շատ լավ եմ պատրաստվել, մարզիչիս՝ Անդրանիկ Կարապետյանի հետ: Հուսով եմ, որ հաղթանակով կվերադառնամ».- մեզ հետ զրուցում ասաց մարզիկը:

Գեղամի մենամարտը տեղի կունենա փետրվարի 26 ին: Նա կմենամարտի Մարոկոն ներկայացնող՝ Բահանե Հոսեինեի հետ:


Տեղեկացնենք, որ Գեղամ Վարդանյանը Պրոֆեսիոնալ Արմֆայթինգ ֆեդերացիայում մարզվում է 10 տարեկանից, հանդիսանում է ֆեդերացիայի հավաքական թիմի լավագույն մարզիկներից մեկը։ 


Նյութը՝ Էմին ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Լուսանկարները տրամադրել է Գեղամ Վարդանյանը