«Տուն-տեղ վաճառում են, որ գնան, իսկ թուրքը մեր երկրում անշարժ գույք է ձեռք բերում». Ազատ Աբրահամյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Տուն-տեղ վաճառում են, որ գնան, իսկ թուրքը մեր երկրում անշարժ գույք է ձեռք բերում». Ազատ Աբրահամյան




Երգիչ-երգահան Ազատ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Էստեղից-էնտեղից լսում ես՝ էս կամ էնն արդեն իրենց տուն-տեղ վաճառեցին,գնացին։
Էսինչենք վաճառում են, որ գնան,
էնինչենք՝ մտածում են վաճառեն…
Միևնույն ժամանակ թուրքը մեր երկրում անշարժ գույք է ձեռք բերում…
Սովետի տարիներին էլ թուրքին տունուտեղ էինք տվել։
Էսօր դրանց երկրի «կրթված նախագահն» աշխարհով մեկ երգում է, թե Սյունիքն ու Երևանն իրենց պապերի ծննդավայրերն են…
Մենք էլ «սիրով» ասում ենք՝ հետ եկեք, բնակվեք։ Ոչի՜նչ, մե՜նք կնկնենք աշխարհից-աշխարհ, էդ մեր արյան մեջ է…
Ու էստեղ, որտեղից-որտեղ, ծնունդ է առնում՝ «խաղաղության դարաշրջանը»…
Արցախը Հայաստանի կողմ է նայու՜մ, Հայաստանը՝ «խաղաղության դարաշրջանի»…
«Եռաբլուր», «Ծիծեռնակաբերդ»…
Հոծ խմբերով գնում, մի քանի ծաղիկ դնում՝ վերադառնում ենք, էլի էն տուն-տեղ վաճառողներն ե՜նք, իշխանություն փախցնողնե՜րը, աշխարհով մեկ թափառող՝ «Մուշ ու Սասուն» երգողները…
Լավ բաներից խոսելուն կարոտ մնացինք, բալամ։ Էս մրթմրթոցներից մարդու զզվելն էլ է գալիս արդեն։
Շատ կուզեմ գովաբանություններից խոսել, առաջընթացներից, հաղթանակներից…
Խոսքերիս մեջ երբևէ չարակամություններ չեն եղել։ Նկատել եմ՝ արձագանքել եմ, քննադատել։
Հողուջուր սիրելու համար հատուկ դիպլոմներ կամ կոչումներ՝ կարգեր կամ սահմանաչափեր չկան։ Իսկ հողուջրիդ սպառնացող վտանգներն զգալու համար փոքր ինչ խելք ու սրտացավությունն էլ են բավարար…
Հիմա էս երկուսից, գոնե, մենք ունե՞նք, թե՞ չէ…
Բա էլ ե՞րբ էս հարցը պիտի տանք, ապավինենք «ճիշտ» պատասխաններին ու վերջապես տեր կանգնել սովորենք։
Էս՝ վերջինն է ,ա՜յ բալամ, էլ չկա,
- Էսքան հեշտ բաժանել ու բաժանվե՞լ կլինի, որ մենք ենք...»: