Լրահոս

Մահացել է դերասան Ռուբեն Կարապետյանը




Մահացել է Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Ռուբեն Կարապետյանը։ Լուրը NEWS.am STYLE-ի հետ զրույցում հաստատեցին թատրոնից։

Ռուբեն Կարապետյանը ծնվել է 1947թ․-ին։ Ավարտել է Թատերական ինստիտուտը 1970թ.-ին, նույն տարում ընդունվել է դրամատիկական թատրոն։ 2004թ․-ին նրան շնորհվել է վաստակավոր արտիստի կոչում։

Լուսանկարը՝ թատրոնի ֆեյսբուքյան էջից

Մեզ կարող եք հետևել նաև Telegram -ում

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին