«Պապաս․․․». Մանե Գրիգորյանի հրապարակումը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Պապաս․․․». Մանե Գրիգորյանի հրապարակումը



Հաղորդավարուհի Մանե Գրիգորյանը հրապարակում է արել՝ նվիրված կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանին։ Անվանի երաժիշտը երկարատեւ հիվանդությունից հետո կյանքից հեռացել է փետրվարի 4-ին։


Մանեն հայրիկի հետ արխիվային լուսանկար է հրապարակել ու գրել․ «Պապաս․․․»։ Նա նաեւ արխիվային տեսանյութ է Արթուր Գրիգորյանի ու իր դստեր մասնակցությամբ․ մաեստրոն կադրերում նվագում է։ «Ու նոտաները որբացան, երբ նրանց հյուսող ձեռքերը հեռացան ստեղնաշարից…»,- Ավետ Բարսեղյանի խոսքերը մեջբերել է Մանեն։