Անահիտ Սիմոնյանը մտածում է Հայաստանից արտագաղթելու մասին. ու՞ր է մեկնելու երգչուհին՝ որդու հետ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Անահիտ Սիմոնյանը մտածում է Հայաստանից արտագաղթելու մասին. ու՞ր է մեկնելու երգչուհին՝ որդու հետ




Օրերս երգչուհի Անահիտ Սիմոնյանը ինստագրամյան իր էջում հարց ու պատասխան էր կազմակերպել:

Հետևորդներից մեկի այն հարցին՝ արդյո՞ք երգչուհին չի մտածել ԱՄՆ կամ Ռուսաստան տեղափոխվելու մասին, Անահիտը խոստովանել է, որ դրա մասին մտածել է:



«Ավելի քան»,- գրել էր Անահիտը:

Հիշեցնենք, որ հարց ու պատասխանի ժամանակ հետևորդները հետաքրքրվել էին նաև՝ արդյո՞ք Արմանը շփվում է Հայկոյի ընկերների հետ:

Ի պատասխան Անահիտը գրել է.
«Ես չեմ սահմանափակել և չեմ սահմանափակում Արմանի շփումը ոչ մեկի հետ: Այստեղ հարցն այլ է, շատերը օգտվում էին դրանից, որպեսզի ցույց տային հանրությանը և տեղի ունեցածից հետո առաջին մի քանի օրը:

Բայց հիմա փոթորիկն արդն հանդարտվել է և դրա հետ բառիս բուն իմաստով դադարել են նաև նրանց զանգերը:

Մատների վրա կարելի է հաշվել, թե նրանից քանիսն են առհասարակ հետաքրքրվում, թե ինչպես է Արմանը:Իսկ մենք ոչ մեկի զանգի կամ շփման կարիքը չունենք, թող նրանք առողջ լինեն»: