Բաց մի տողեք տարվա ամենառոմանտիկ երեկոն - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Բաց մի տողեք տարվա ամենառոմանտիկ երեկոն



Սիրառատ տոների լավագույն նվերներից մեկը կարող է համարվել Զեր սիրելիի հետ միասին ամենասպասված երգչի համերգին ներկա գտնվելը :

Փետրվարի 15-ին, ժամը 20:00-ին` «Դվին Մյուզիք Հոլ»-ում տեղի կունենա աշխարհահռչակ իտալացի երգիչ եւ դերասան Ալեսանդրո Սաֆինայի՝ «Սիրո երգեր» ծրագրով անմոռանալի երեկոն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ, դիրիժոր` Նիկոլա Սիմոնի: Ծրագրում կհնչեն հայտնի հիթեր, Էնիո Մորիկոնե, Նինո Ռոտա, Չարլի Չապլինի «Սմայլ», Շարլ Ազնավուր, երգեր սիրված ֆիլմերից և հոլիվուդյան մյուզիքլներից, նաև դուետներ ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Սիրանուշ Գասպարյանի հետ և իհարկե բազմամիլիոնանոց երկրպագուների սիրելի Luna Tu-ն` հայտնի «Կլոն» հեռուստասերիալից: Համերգից առաջ հյուրերը կունկնդրեն սիրված ջազ դաշնակահար Վահագն Հայրապետյանին` իր ջազ տրիոյի կատարումներով:

Երեկոյի բոլոր հյուրերի համար հատուկ անակնկալներ է պատրաստել համերգի գլխավոր հովանավոր «Sonati» Art made textile լյուքս դասի անկողնային պարագաների և տնային հագուստի հայկական ընկերությունը։ Տոմսի արժեքը` 40,000-55,000 դրամ` ներառյալ ընթրիքը:

Դրես կոդ. կանայք` երեկոյան զգեստ, տղամարդիկ` դասական կոստյում: Համերգի տոմսերը կարելի է ձեռք բերել զանգահարելով 044470024// 077805687// 099955225 հեռախոսահամարներին, ինչպես նաև Ticketon.am և Toms.am կայքերի միջոցով: