Բրեդ Փիթը ռուս օլիգարխի պատճառով դատական հայց է ներկայացնում Անջելինա Ջոլիի դեմ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Բրեդ Փիթը ռուս օլիգարխի պատճառով դատական հայց է ներկայացնում Անջելինա Ջոլիի դեմ




Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը դատական հայց է ներկայացրել նախկին կնոջ՝ Անջելինա Ջոլիի դեմ, հայտնում է TMZ-ն։

Առիթը Ջոլիի կողմից համատեղ գինեգործական ընկերության մասի վաճառքն է։ Փիթը պնդում է, որ Ջոլին խաբել է իրեն․ գործարքն իրականացրել է առանց իր իմացության։ Ընդ որում, պորտալը պազաբանել է, որ գնորդը ռուս գործարար է «Forbes»-ի ցանկից՝ Յուրի Շեֆլեր։

Զույգը ֆրանսիական «Chateau Miraval» ընկերությունը ձեռք է բերել 2008թ․-ին։ Արժեքի 40 տոկոսը՝ մոտ 28,4 միլիոն դոլարը, ներդրել է Անջելինան։ Բրեդը պնդում է, որ դրանով բիզնեսում նախկին կնոջ մասնակցությունն ավարտվել է, իսկ ինքը շարունակել է դրա վրա ժամանակ ու գումար ծախսել։