Միայն տեսնեք՝ ինչպես է արձագանքել Իրինա Այվազյանը՝ Գևորգ Մկրտչյանի և նրա նոր ընկերուհու լուսանկարին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Միայն տեսնեք՝ ինչպես է արձագանքել Իրինա Այվազյանը՝ Գևորգ Մկրտչյանի և նրա նոր ընկերուհու լուսանկարին




Արդեն տեղեկացրել է, որ երգիչ Գևորգ Մկրտչյանը դերասանուհի Իրինա Այվազյանից բաժանվելուց հետո նոր ընտրյալ ունի: Երգիչն ինստագրամյան իր էջում ընտրյալի հետ նոր լուսաանկար է հրապարակել, որում հետևի ֆոնին գտնվող հեռուստացույցում երևում է Գևորգի նախկին ընկերուհին՝ դերասանուհի Իրինա Այվազյանը:



«Ի դեպ շատ էիք գրել, Իրինան ինչ գործ ունի էկրանին: Շատ պատահական ա հայտնվել էկրանին: Եթե նկատել եք, տվյալ տեսարանում հեռուստացույցով միացված էր «Ուզում եմ ավազին սերս նկարել» տեսահոլովակս: Նկարվելու ժամանակ չենք նկատել, որ երգը փոխվել էր ու արդեն «Օդս քիչ ա» տեսահոլովակն էր միացել: Երբ նկարահանումները ավարտվեցին ու արդեն տանն էինք, նկարները նայելուց նոր նկատել ենք ետևի ֆոնը»,- լուսանկարին կից գրել է Գևորգը:

Լուսանկարը մեկնաբանել է նաև Իրինա Այվազյանը, ում այս փաստը ևս ծիծաղեցրել էր:

Հավելենք, որ Գևորգի նոր ընկերուհին՝ Քրիստինան, նկարահանվել է նաև երգչի նոր տեսահոլովակում:

Հատկանշականն այն է, որ Իրինա Այվազյանը ժամանակին նույնպես նկարահանվել էր արդեն նախկին սիրելի Գևորգի տեսահոլովակում:

Հիշեցնենք, որ դերասանուհի Իրինա Այվազյանն ու երգիչ Գևորգ Մկրտչյանը ժամանակին համարվում էին հայկական շոու բիզնեսի ամենահայտնի աստղային զույգերից մեկը: