Լրահոս

Մոուրինյուն ցանկանում է, որ Մխիթարյանը երկարաձգի պայմանագիրը Ռոմայի հետ




Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր երրորդ մրցաշրջանն է անցկացնում է հռոմեական ակումբի մարզաշապիկով: «Ռոմայի» կազմում մինչ այժմ նա անցկացրել է ավելի քան 100 հանդիպում և խփել 27 գոլ, սակայն նրա պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանից հետո։

Մրցաշրջանի վերջում ֆուտբոլիստից բաժանվելու մասին բազմիցս գրել են իտալական լրատվամիջոցներում, սակայն այժմ, ըստ Asromalive-ի, որը մեջբերում է Gazzetta dello Sport-ին, ամեն ինչ միանշանակ փոխվել է։

Ժոզե Մոուրինյուն այդ հարցում սկզբունքային է․ Նիկոլո Զանիոլոյի՝ հավանական հեռանալու ֆոնին, մարզիչը ցանկանում է, որ հայ ֆուտբոլիստը երկարաձգի պայմանագիրը ևս մեկ տարով։

Ռուսաստանի առաջնություն տեղափոխվելու տարբերակը մեխանիկորեն անհնարին է դառնում՝ միջազգային իրավիճակի պատճառով։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված էին ռուսական մի շարք ակումբներ։

Հիշեցնենք, ավելի վաղ Մոուրինյուն խոսել է թիմի կիսապաշտպանության և Հենրիխ Մխիթարյանի մասին, նշելով․ «նա լավագույնն է խաղը հասկանալու և խաղադաշտում տարածություններ գտնելու տեսանկյունից, և այդ առումով նա այս թիմի ամենաառանցքային խաղացողն է» (DAZN)։

Աղբյուր  ArmSport.am