«Գարուն ա...» ֆիլմի պրեմիերան ու հայտնիների կերպարները՝ կարմիր գորգին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Գարուն ա...» ֆիլմի պրեմիերան ու հայտնիների կերպարները՝ կարմիր գորգին




Գարնան առաջին օրը՝ մարտի 1-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ ռեժիսոր Ռոման Մուշեղյանի «Գարուն ա...» ֆիլմի պրեմիրերան, որի ցուցադրությանը նախորդեց կարմիր գորգի հանդիսավոր արարողությունը:

Ֆիլմը, որը պատերազմի, սիրո, մեր օրերի նվիրյալների, միասնության, պետական մտածողության կերտման ու հայրենասիրության մասին է, ներկայացնում է մի ընտանիքի, որի միջոցով էլ պատմվում է հայ ազգի ողբերգությունը:

Կինոնկարի գլխավոր հերոսները երեքն են՝ պապ, որդի, թոռ՝ մարդիկ, որոնցից յուրաքանչյուրն արտացոլում է մերօրյա հասարակության մտածելակերպը։ Պապը՝ Արամը, որին մարմնավորում է Ալեքսանդր Խաչատրյսնը, նախկին գնդապետ է, որն իր ամբողջ կյանքը նվիրել է պետականության կառուցման գործին։ Արմեն Մարգարյանը մարմնավորում է Արամի որդուն՝ Գնելին, որը բիզնեսմեն է. նա մինչ օրս չի ներում հորը հայրենիքն ընտանիքից վեր դասելու համար։ Ֆիլմի կրտսեր հերոսը Լեւոնն է, որին մարմնավորում է երիտասարդ դերասան Լեւոն Հախվերդյանը: Լեւոնը վիրտուոզ երաժիշտ է, որը ոգեշնչվում է իր պապի գաղափարախոսությամբ, սակայն նրա կյանքում ապագան ու հայրենիքի նկատմամբ պարտքը բախվում են իրար՝ ստեղծելով հիմնական կոնֆլիկտը:

Մյուս հերոսներին մարմնավորում են Մարջան Ավետիսյանը, Եվա Զոհրաբյանը, Շանթ Հովհանիսյանը, Ալիս Կապլանջյանը, Վահագն Մարտիրոսյանը, Սաթենիկ Հազարյանը, Նարինե Պետրոսյանը, Թումաջ Դանեշ Բեհզադին եւ այլք։

«Գարուն ա…»-ի ստեղծման գաղափարը Ալեքսանդր Խաչատրյանի մոտ, որը նաեւ ֆիլմի գլխավոր պրոդյուսերն է, առաջացել է 6 տարի առաջ՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի իրադարձությունների ընթացքում:

Ռեժիսոր Ռոման Մուշեղյանը, որն այս օրերին գտնվում էր Ուկրաինայում, որտեղ իրականացնում էր հետարտադրական աշխատանքները, թեեւ դժվարությամբ, սակայն կարողացել է հասնել ֆիլմի երեւանյան պրեմիերային. նրա խոսքով՝ այս աշխատանքի կարեւորությունը նրանում է, որ այն ինքնանպատակ չի եղել, եւ ունի իր հաղորդագրությունը, որպեսզի ցանկացած մարդ, ցանկացած հայ տեսնի, կարողանա ինչ-որ բան քաղել դիտելուց հետո:

«Գարուն ա...» ֆիլմի պրոդյուսերներից է նաեւ Դիանա Ավետիսյանը, սցենարը հեղինակել է Հարություն Ղուկասյանը, օպերատորը Սուրեն Թադեւոսյանն է, կոմպոզիտոր՝ Արման Էլբերտ։

Ֆիլմի պրեմիերան, կարմիր գորգն ու աստղային հյուրերը՝ NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժում:










Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի