Ինձ համար մեծ պատիվ էր մարզել այսպիսի ֆուտբոլիստի․ Կապառոսը՝ Մխիթարյանի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ինձ համար մեծ պատիվ էր մարզել այսպիսի ֆուտբոլիստի․ Կապառոսը՝ Մխիթարյանի մասին




Այսօր Հայասատանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտարարեց ազգային հավաքականում իր կարիերան ավարտելու որոշման մասին։

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի հայտարարությանը։

«Այսօր հայկական ֆուտբոլի և ազգային հավաքականի համար տխուր օր է: Մեր ավագը, առաջատարը և Հայաստանի հավաքականի պատմության ամենատաղանդավոր ֆուտբոլիստը որոշում է կայացրել հավաքականում կարիերան ավարտելու վերաբերյալ: Բախտ եմ ունեցել հաճույք ստանալու իր խաղից և մարզումներից: Իր հետ աշխատած բոլոր մարզիչները ևս ընդգծում են Հենոյի նվիրվածությունը և պրոֆեսիոնալիզմը:


Ինձ համար մեծ պատիվ էր մարզել այսպիսի ֆուտբոլիստի: Ջերմորեն համբուրում եմ Հենոյին՝ մաղթելով ամենայն բարիք: Կարծում եմ Հենոն ավելին է հայկական ֆուտբոլի համար, քան, ուղղակի, ֆուտբոլիստ: Հենոն առաջատար է և միշտ կմնա այդպիսին»,- Կապառոսի խոսքերն է փոխանցում ՀՖՖ մամուլի ծառայությունը։