Լիլի Մորտոյի նոր տեսահոլովակի համար արտերկրից կասկադյորներ են ժամանել Երևան․ առաջին լուսանկարները. Tert.am Life - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Լիլի Մորտոյի նոր տեսահոլովակի համար արտերկրից կասկադյորներ են ժամանել Երևան․ առաջին լուսանկարները. Tert.am Life



Tert.am Life-ը գրում է.

«Զիլինա»․ այսպես է կոչվում Լիլի Մորտոյի նոր երգը, որի հիման վրա նկարահանված տեսահոլովակը Լիլին լսարանին կներկայացնի Կանանց տոներին։

Tert.am Life-ը եղել է Լիլիի տեսահոլովակի նկարահանմանն ու իր ընթերցողներին է ներկայացնում հետաքրքիր դրվագները։

Տեսահոլովակի ռեժիսորները Գրիշա Գասպարյանն ու Արման Սարգսյանն են։ Նկարահանման համար արտերկրից Երևան էին ժամանել կասկադյորներ, սակայն, թե կոնկրետ ինչ տեսարաններ են նկարահանել, Լիլին նախընտրում է գաղտնի պահել մինչև տեսահոլովակի թողարկումը։



Տեսահոլովակի նկարահանումները տևել են 2 գիշեր։ Չնայած հոգնածությանը՝ Լիլին ոգևորությամբ էր նկարահանվում և անհամբերությամբ սպասում է վերջնական արդյունքին։



Տեսահոլովակում Լիլին ներկայանում է 3 կերպարով, սակայն բացահայտում է միայն մեկը՝ մյուս երկուսը թողնելով անակնկալ լսարանի համար։


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում