Netflix-ը Պամելա Անդերսոնի իրական կյանքի մասին վավերագրական ֆիլմ է ներկայացրել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Netflix-ը Պամելա Անդերսոնի իրական կյանքի մասին վավերագրական ֆիլմ է ներկայացրել




Netflix-ը Պամելա Անդերսոնի կյանքի մասին վավերագրական ֆիլմ է ներկայացրել։ Այս մասին գրում է Daily Mail-ը։

Ապագա պրեմիերայի մասին Պամելա Անդերսոնը հայտնել է Instagram-ի իր էջում։ Դերասանուհու խոսքով՝ Netflix-ի վավերագրական ֆիլմը կպատմի ամբողջ ճշմարտությունն այն մասին, թե ինչպես է կանադացի համեստ «հարեւանությամբ ապրող աղջնակից» նա դարձել հոլիվուդյան աստղ: Ձեռագիր գրության մեջ, որը դերասանուհին տեղադրել է Instagram-ում, նա խոսում է ապագա ֆիլմի գլխավոր թեզերի մասին:

Այժմ դերասանուհին պատրաստ է աշխարհին ներկայացնել կյանքում տեղի ունեցած իրադարձությունների ճշմարտացի պատմությունը։ Ֆիլմի ռեժիսուրայով կզբաղվի Ռայան Ուայթը։

«Ես արդարանալու ոչինչ չունեմ, ես կարող եմ միայն զարմացնել», — հայտարարել է Պամելան: