Ուկրաինա-մոլդովական սահմանին ձերբակալել են Սոֆյա Ռոտարուի որդուն ու թոռանը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ուկրաինա-մոլդովական սահմանին ձերբակալել են Սոֆյա Ռոտարուի որդուն ու թոռանը




Ուկրաինա-մոլդովական սահմանին ձերբակալել են ինը հոգուց բաղկացած խմբի, որը փորձել է ապօրինի հատել սահմանը։ Նրանց շարքում են երգչուհի Սոֆյա Ռոտարուի որդին ու թոռը, հայտնում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն։




«Ձերբակալվածների շարքում են զորակոչային տարիքի ութ ուկրաինացիներ եւ այսպես կոչված «ուղեկցողը»՝ Մոլոդվայի քաղաքացի։ Մոլդովա գնացողների շարքում լուսանկարում կարելի է ճանաչել Ռուսլան Եվդոկիմենկոյին եւ Անատոլի Եվդոկիմենկոյին՝ հայտնի երգչուհի Սոֆյա Ռոտարուի որդին ու թոռը»,- գրում է թերթը, որը հրապարակել է տղամարդկանց ուկրաինական անձնագրերի լուսանկարը։
Երգչուհին տեղեկությունն առայժմ չի մեկնաբանել։