Բրիթնի Սփիրսը հուզիչ կերպով դիմել է իր փեսացուին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Բրիթնի Սփիրսը հուզիչ կերպով դիմել է իր փեսացուին




Նախօրեին Բրիթնի Սփիրսի փեսացուն՝ Սեմ Ասգարին, դարձավ 28 տարեկան։ Այս առիթով երգչուհին հուզիչ շնորհավորանք է գրել իր Instagram-ում։

Զույգը միասին անցել է շատ բաների միջով։ Սեմն ու Բրիթնին ծանոթացել են նրա տեսահոլովակի նկարահանումներին, որից հետո նրանց մոտ հարաբերություններ են սկսվել: Սեմն աջակցում էր իր սիրելիին խնամակալության ժամանակ եւ նրա կողքին էր, երբ նա պայքարում էր իր ազատության համար: Փեսացուի ծննդյան օրը երգչուհին խոստովանել է իր զգացմունքները եւ հավաստիացրել, որ երազում է սիրելիի հետ մեծ ընտանիքի մասին:



«Ծնունդդ շնորհավոր, իմ փեսացու... ես քեզ շատ եմ սիրում ... ես ուզում եմ քեզ հետ ընտանիք ստեղծել... Այս ամենը քեզ հետ եմ ցանկանում․․․», - գրել է 40-ամյա հայտնի աստղն իրենց համատեղ լուսանկարի մեկնաբանոթւոյւններում։ «Կան միլիոն բաներ, որոնք կարելի է ցանկանալ... բայց ես միայն մեկ ցանկություն ունեմ», - մեկնաբանություններում պատասխանել է տղամարդը:

Հիշեցնենք, որ անցած աշնանը Բրիթնի Սփիրսը «այո» է ասել իր 27-ամյա սիրեցյալին՝ Սեմ Ասգարիին, մոտ հինգ տարվա հարաբերություններից հետո։

Աղբյուրը՝ PeopleTalk