Սիսիան Սեփանյանի կերպարային փոփոխությունն «Ամեն տարի գարնանը» հեռուստասերիալում և նոր հոբբին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սիսիան Սեփանյանի կերպարային փոփոխությունն «Ամեն տարի գարնանը» հեռուստասերիալում և նոր հոբբին




Դերասան Սիսիան Սեփանյանը տևական դադարից հետո վերադարձել է հեռուստաէկրաններ և խաղում է Ելենա Արշակյանի «Ամեն տարի գարնանը» հեռուստասերիալում:

Tert.am Life-ի հետ զրույցում Սիսիանը պատմել է մասնագիտական դադարի և վերջին տարիներին նոր զբաղմունք գտնելու մասին:

Սիսիանը երկրորդ անգամ է նկարահանվում Ելենա Արշակյանի նախագծում, մինչև այս խաղացել էր «Շիրազի վարդը» հեռուստասերիալում: «Ամեն տարի գարնանը» նախագծում լսարանը Սիսիանին տեսնում է կերպարային փոփոխությամբ: Ըստ դերասանի՝ նման փոփոխությունն իրեն բարդ չի տրվել, քանի որ կերպարը կերտելիս պետք է ամբողջությամբ մտնել դրա մեջ՝ հաշվի առնելով նաև արտաքին առանձնահատկությունները:



«Երկար ժամանակ ուղղակի չեմ ցանկացել նկարահանվել, այլ ոլորտով էի զբաղված՝ չնայած այդ շրջանում շատ առաջարկներ եմ ունեցել», - ասաց Սիսիանը:

Դերասանը նոր հոբբի ունի: Նա բացեց փակագծերը, թե ինչով էր զբաղված այն ժամանակահատվածում, երբ չէր նկարահանվում. «Երաժշտություն եմ գրում: Այդ գործերը լսել են միայն իմ ընկերները, որևէ գործ դեռևս չեմ թողարկել»:

Սիսիանը երկրորդմասնագիտությամբ արևելագետ է, ավարտել է ԵՊՀ-ի արևելագիտության ֆակուլտետը, երաժշտական կրթություն չունի:



Դերասանից հետաքրքրվեցինք՝ պատրաստվո՞ւմ է արդյոք հրապարակել իր գրած երաժշտությունը. «Երբևէ չեմ զբաղվել երաժշտությամբ այն հանրայնացնելու նպատակով: Հնարավոր է՝ ինչ-որ պահի թողարկեմ և ինձ հետևողները հնարավորություն ունենան լսելու իմ գործերը, բայց չեմ կարող ասել՝ երբ: Երբեք նպատակ չեմ ունեցել թողարկելու, բայց հիմա նման մտքեր կան»: