Մարիամ Ալեքսանյանի ռիսկային փոփոխությունն ու «Երկու քույր» նոր հեռուստաֆիլմի առաջին մանրամասները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մարիամ Ալեքսանյանի ռիսկային փոփոխությունն ու «Երկու քույր» նոր հեռուստաֆիլմի առաջին մանրամասները




Ամռանը հեռուստադիտողնոերի դատին կհանձնվի 16 մասից բաղկացած «Երկու քույր» հեռուստաֆիլմը, որը դրամա և կոմդիա ժանրերի միքս է:

Tert.am Life-ի հետ զրույցում նախագծի ղեկավար Գոշ Հակոբյանը պատմել է հեռուստաֆիլմի մանրամասները:

«Հեռուստաֆիլմը PARIE media 8 պրոյեկտներից մեկն է, որն միտում ունի հեղափոխուիթյուն անել հայկական մեդիաշուկայում»,- ասաց Գոշը՝ հավելելով, որ իրենց նախագիծն ամենամեծ բյուջեն ունի 16 մասանոց ֆիլմերի շարքում:



«Երկու քույր» հեռուստաֆիլմը դրամեդիա է՝ կոմեդիայի տարրերով դրամա, որը պատմելու է երկու քրոջ մասին. «Քույրերը սիրահարվում են մի տղայի, որը ֆիթնես մարզիչ է, աշխատում է իրենց հորը պատկանող ֆիթնես ակումբում»:

Հեռուստաֆիլմում խաղում են դերասանուհիներ Մարիամ Ալեքսանյանը, Եվա Զոհրաբյանը, Գյումրու դրամատիկական թատրոնի դերասան Արսեն Միքայելյանը, Մակար Գալստյանը, Սաթենիկ Հազարյանը, Արսեն Գրիգորյանը, Սամսոն Ստեփանյանը, Վաչե Երիցյանը, Սուրեն Առուստամյանը:

«Դերասանական կազմի ընտրության պարագայում առաջին նախադրյալներից մեկը դերասանական կրթություն ունենալը: Մարիամը և Եվան մարմնավորում են երկու քրոջ կերպարները, ֆիթնես մարզիչի դերում Արսենն է»,- ասաց Գոշը՝ հավելելով, որ դերասաններից որևէ մեկին չեն ընտրել սոցիալական ցանցերում շատ հետևորդներ ունենալու կամ ակտիվ լինելու համար:



Ֆիլմի գլխավոր դերակատարուհիներից մեկը՝ Մարիամ Ալեքսանյանը, արտաքին փոփոխություններ է արել և բրեկետներ է դրել հատուկ նախագծի համար: «Մարիամի քայլն իր պրոֆեսիոնալիզմն է փաստում»,- նկատեց Գոշը:

Գոշը պատմեց, որ նախագիծն իրենց հեշտ չի րվել: Նախ՝ փոփոխության է ենթարկվել դերասանական նախատեսված կազմը. ի սկզբանե ֆիլմի համար այլ դերասաններ էին ընտրվել, հետագայում նոր թիմ է ձևավորվել: Բացի այդ, ըստ Գոշի, հասկակաիցների հետ աշխատանքը միանգամից ու հեշտ չի ստացվել:

«Սկզբում կային դժվարություններ, քանի որ դերասանական անձնակազմի մեծամասնությունն իմ հասակակիցներն են: Հետագայում դա շտկվեց: Կարծում եմ՝ դա պայմանավորված էր իմ տեսակով, նրանք նկատում են, որ անկախ իմ դիրքից ես նույնն եմ»,- ասաց դերասանը ու հավելեց, որ նախագիծը ցույց կտա, որ հնարավոր է հեռուստադիտողին ներկայացնել որակյալ, ուսուցողական, գունավոր ֆիլմ:


Նյութի աղբյուրը այստեղ։