«Եվրատեսիլ 2022»-ին Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը՝ եվրատեսիլյան երգի, տեսահոլովակի և լսարանի արձագանքի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Եվրատեսիլ 2022»-ին Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը՝ եվրատեսիլյան երգի, տեսահոլովակի և լսարանի արձագանքի մասին




Ինչպես արդեն հայտնել ենք «Եվրատեսիլ 2022»-ին Հայաստանը կներկայացնի երգչուհի Ռոզա Լինը: 

Երգչուհին Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել և անդրադարձել լսարանի արձագանքին:

«Վերջին օրերին այնքան ջերմություն ու աջակցություն եմ ստացել ձեզնից, որ վստահ եմ՝ ինձ ու մեր թիմին ուժեղացնելու ու ոգեշնչելու է: Շատ ուրախ եմ իմ էջերում նոր հետևորդների տեսնել, հույս ունեմ, որ այն ուղևորությունը, որ միասին պիտի անցնենք, ձեզ հետաքրքիր կլինի:

Անկեղծ լինեմ, որպես երիտասարդ հեղինակ-կատարող՝ այս ակտիվությունը, նամակներն ու բարեմաղթանքներն ինձ համար մի փոքր անսովոր են, բայց շատ հաճելի են:

Հիմա Առաջին ալիքի թիմի հետ աշխատում ենք երգի և տեսահոլովակի վրա, որը շատ շուտով կհանձնենք ձեր դատին»,- գրել է Ռոզա Լինը, ով այս տարի Հայաստանը կներկայացնի «Եվրատեսիլ 2022»-ում։