«Եվրատեսիլ 2022»-ում Էստոնիայի ներկայացուցիչ Ստեֆանն՝ իր հայկական ծագման, Hope երգի ու սիրելի հայ արտիստների մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Եվրատեսիլ 2022»-ում Էստոնիայի ներկայացուցիչ Ստեֆանն՝ իր հայկական ծագման, Hope երգի ու սիրելի հայ արտիստների մասին




Էստոնիան «Եվրատեսիլ 2022»-ին կներկայացնի ազգությամբ հայ երգիչ Ստեֆան Հայրապետյանը: Ստեֆանը 25 տարեկան է, երգում է փոքր տարիքից, հասցրել է մասնակցել մի շարք երաժշտական մրցույթների, իսկ «Եվրատեսիլ»-ում ներկայանալու հնարավորություն ստացել է` հաղթելով Էստոնիայի հանրային հեռուստաընկերության Eesti Laul մրցույթում: Հայազգի երգիչը մի քանի տարի շարունակ պայքարում էր «Եվրատեսիլ»-ի բեմ դուրս գալու համար, եւ, վերջապես, բախտը նրան ժպտաց 2022-ին` «Hope» երգով, որը երիտասարդ արտիստի խոսքով` առավել քան արդիական է այսօր:

 
 NEWS.am STYLE-ի հետ բացառիկ հարցազրույցում էստոնահայ երգիչը կիսվել է իր էմոցիաներով ու խոսել Հայաստանի հետ սերտ կապի մասին:

Ստեֆանը, պարբերաբար, այցելում է Երեւան, տիրապետում է լեզվին ու այստեղ լինելու շրջանում հյուրընկալվում բարեկամների տանը.

«Թե´հայրս, թե´ մայրս, հայ են: Ես կարողանում եմ խոսել հայերեն. շատ հաճախ եմ լինում Հայաստանում: Հորս կողմից մեր բոլոր բարեկամներն ապրում են այդտեղ»,-պատմում է նա:

Այս տարվա «Եվրատեսիլ»-ին մասնակցության ուղեգիր ստանալուն հայազգի երգիչը վճռական է տրամադրված եղել.



«Իհարկե, Eesti Laul մրցույթին մասնակցել եմ հաղթելու մեծ ցանկությամբ, սակայն պատրաստ էի ցանկացած արդյունքի: Ինձ համար մեծ պատիվ է Էստոնիան «Եվրատեսիլ»-ում ներկայացնելը, հատկապես, երբ իմ երգն այնքան արդիական է աշխարհի ներկայիս իրավիճակում»,-ասում է նա, ու անդրադառնալով իր երգի կարեւորագույն հաղորդագրությանը` հավելում,-«Այս երգով ուզում եմ մարդկանց ուժեղ լինելու եւ երբեք պայծառ ապագայի նկատմամբ հույսը չկորցնելու ոգեշնչում փոխանցել, որպեսզի բոլորն այդ հույսը գործի դնեն: Հուսով եմ` դա կնպաստի, որ մարդիկ ուժ գտնեն չարի դեմ պայքարելու»:

Ստեֆանն ասում է` սիրում է «Եվրատեսիլը», քանի որ այն համախմբում է աշխարհի տարբեր ազգություններն ու մարդկանց,-«Մեր ընտանիքը միշտ հետեւել է մրցույթին ու քվեարկել Հայաստանի օգտին. հուսով եմ` մեր հայ ընկերներն էլ կքվեարկեն Էստոնիայի համար»:



Երգիչը նշում է, որ մեծ հպարտությամբ է հետեւում մրցույթում հայ մասնակիցների հաջողություններին.

Հաճախ արտիստները «Եվրատսիլ»-ին ընդառաջ ունենում են շրջագյություններ. հարցին` որքանո՞վ է հավանական, որ մինչ մրցույթը կհասցնի լինել Հայաստանում, երգիչը պատասխանեց:

Ինչ վերաբերում է երգչի մյուս նախասիրություններին` նա նշեց, որ երգելուց բացի նաեւ շատ է սիրում համեղ պատրաստել:

Հավելենք, որ «Եվրատեսիլ 2022»-ը տեղի է ունենալու մայիսի 10-ին,
12-ին ու 14-ին` Իտալիայի Թուրին քաղաքում: Հայաստանը մրցույթում ներկայացնելու է 21-ամյա Ռոզա Լինը:


Լուսանկարները՝ Ստեֆանի Instagram-ի էջից
Նյութի աղբյուրը այստեղ: