Amazon-ը գնել է MGM կինոստուդիան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Amazon-ը գնել է MGM կինոստուդիան




Amazon խոշորագույն օնլայն-ռիթեյլերը 8,45 մլրդ դոլարով փակել է Հոլիվուդի հնագույն կինոստուդիաներից մեկի՝ Metro-Goldwyn-Mayer-ի (MGM) գնման գործարքը, հայտնում է Variety-ն՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը:

Իր հայտարարության մեջ Amazon-ը խոստացել է «պահպանել MGM-ի ժառանգությունը», ինչպես նաեւ հեռուստադիտողներին հասանելի դարձնել դրա կինոնկարները:

«Այս գործարքի իրական ֆինանսական արժեքը՝ գանձարան է (մտավոր սեփականության) կատալոգում, որը մենք նախատեսում ենք վերանայել եւ զարգացնել MGM տաղանդավոր թիմի հետ միասին», - հայտնել է Prime Video-ի եւ Amazon Studios-ի ավագ փոխնախագահ Մայք Հոփքինսը:

Amazon-ը հայտարարել է MGM-ի գնման մասին 2021 թվականի մայիսին՝ նշելով, որ գործարքը կօգնի ստանալ Prime Video սթրիմինգային ծառայության համար նախատեսված կոնտենտ:

Amazon-ն արդեն ունի սեփական ստուդիան՝ Amazon Studios-ը, որը զբաղվում է հեռուստահաղորդումների արտադրությամբ: