Պարուսույց Լարիսա Հակոբյանը՝աղմկահարույց սպանության գործով մեղադրյալ եղբոր մասին. նա ազատ է արձակվել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Պարուսույց Լարիսա Հակոբյանը՝աղմկահարույց սպանության գործով մեղադրյալ եղբոր մասին. նա ազատ է արձակվել




Պարուսույց Լարիսա Հակոբյանի եղբայրը, որը աղմկահարույց սպանության գործով մեղադրյալ է, ազատության մեջ է:

 
 Պարուսույցն ինստագրամի սթորի բաժնում լուսանկար էր հրապարակել, որում ցուցադրել էր ձեռքի դաջվածքը, այն կրկին վերաբերում էր եղբորը. «Եղբայրս, շնորհակալ եմ քեզ իմ կյանքի համար»:



Հիշեցնենք, որ նոյեմբերի լույս 8-ի գիշերը ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում էր ստացվել, որ Հաղթանակ թաղամասի Նորիկի փողոցի տներից մեկում սպանություն է տեղի ունեցել։

 
 Իրավապահները հայտնաբերել էին 36-ամյա Արսեն Սիմոնյանի դին՝ մարմնի տարբեր մասերում կտրած-ծակած վնասվածքներով։

 
 Հավելենք, որ տեղի ունեցած սպանության գործով կար 3 կալանավորված անձ:

 
 Նրանք էին՝ 27-ամյա պրոֆեսիոնալ պարուհի և պարուսույց, «Larisa dance» ստուդիայի հիմնադիր-ղեկավար Լարիսա Հակոբյանը (սպանված Արսեն Սիմոնյանի սիրելի էր), նրա եղբայրը՝ Մոնթեն ու մայրը։