Անորոշ ժամկետով հետաձգել են «Муз-ТВ»-ի մրցանակաբաշխությունը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Անորոշ ժամկետով հետաձգել են «Муз-ТВ»-ի մրցանակաբաշխությունը




«Муз-ТВ 2022. Новая эра» մրցանակաբաշխությունն անորոշ ժամկետով հետաձգել են, հայտնում է Super-ը՝ վկայակոչելով հեռուստաալիքի մամուլի ծառայությանը։

Առայժմ հայտնի չէ, թե երբ տեղի կունենա միջոցառումը։ Հետաձգման պատճառը չի նշվում։

Ընդ որում, հայտնի է, որ արարողությանը պատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։ Գնված բոլոր տոմսերը կգործեն նոր օրվա համար, հարթակը մնում է նույնը՝ «ЦСКА АРЕНА»։

«Муз-ТВ»-ի 2021թ․-ի մրցանակաբաշխությունը Ռոսկոմնադզորի ստուգման առիթ էր դարձել, այն ստուգել են ԼԳԲՏ հարաբերությունների քարոզչության առնչությամբ։ Հեռուստաալիքը 1 միլիոն ռուբլիով տուգանվել էր։