Մեր հարսանիքի նկարները տարածել էին առանց մեր ցանկության, ու դրանք դարձան քննարկման առարկա. Սիրուշոն առաջին անգամ խոսել է իր կարևոր օրվա մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մեր հարսանիքի նկարները տարածել էին առանց մեր ցանկության, ու դրանք դարձան քննարկման առարկա. Սիրուշոն առաջին անգամ խոսել է իր կարևոր օրվա մասին




Երգչուհի Սիրուշոն, ով սպասում է 3-րդ երեխային, ինստագրամյան իր էջում հետևորդների հետ հետաքրքիր խաղ էր կազմակերպել, որի ժամանակ երգչուհու հետևորդները նրան խնդրում էին լուսանկարներ հրապարակել որևէ օրվանից: Երկրպագուներից մեկը խնդրել էր Սիրուշոյին որևէ լուսանկար հրապարակել իր հարսանիքից:

Ի պատասխան երգչուհին գրել է. «Հարսանիքի նկարները տարածել էին առանց մեր ցանկության, ու այն, ինչ նախատեսված էր լինել, որպես մեզ համար մեր կարևոր օրվա հիշողություն, տարածվեց ամենուր, դարձավ քննարկման առարկա… ու կորցրեց ինձ համար իր հատուկ ու կարևոր նշանակությունը: Դա դարձավ պատճառներից մեկը, որ հիմա շատ ավելի զգույշ եմ անձնական նյութերի հետ»:



Հիշեցնենք, որ Սիրուշոն և Լևոն Քոչարյանն ամուսնացել են 2009 թվականին: