Ինչ է բուժում սեքսը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ինչ է բուժում սեքսը




Սեքսը լիովին բնական երևույթ է, որը ոչ միայն հաճույք է պատճառում, այլ նաև շատ օգտակար է: Մեծ Բրիտանիայի Բելֆաստ քաղաքի Թագուհու համալսարանի գիտնականներն անցկացրել են հետազոտություն, որի ժամանակ նրանք բացահայտել են, որ գոյություն ունի «բնական» կախվածություն կանոնավոր սեքսի ու առողջության մեջ: Այսպիսով, փորձենք հասկանալ, թե ինչով կարող է օգտակար լինել օրգանիզմի համար շաբաթական մի քանի անգամ սեքսով զբաղվելը:

1. Բարելավում է հոտառությունը

Սեքսով զբաղվելուց հետո մարդու օրգանիզմում բարձրանում է պրոլակտին հորմոնի քանակությունը, որը ստիպում է ուղեղին հոտառության կենտրոնում կուտակել նեյրոններ:

2. Նվազում է սրտային հիվանդությունների առաջացման հավանականությունը.

Գիտնականները պարզել են, որ այն տղամարդկանց մոտ, ովքեր շաբաթական գոնե 3 անգամ զբաղվում են սեքսով, ապա նրանց մոտ 2 անգամ կրճատվում է կաթվածի (ինսուլտի) ու ինֆարկտի առաջացման հավանականությունը:

3. Քաշի նվազում ու ինքնազգացողության բարելավում

Սեքսը դա ֆիզիկական վարժություն է, որի ժամանակ այրվում է 200 կկալ: Ավելին, սեքսի ժամանակ աշխատում են մարմնի գրեթե բոլոր հատվածները, որը և փոխարինում է մարզասրահի: Սեքսով զբաղվելու դեպքում օրգանիզմում միաժամանակ բարձրանում է տեստոստերոնի մակարդակն ու ամրանում են մկաներն ու ոսկորները:

4. Նվազում է դեպրեսիան

Սեքսով կանոնավոր զբաղվելը նվազեցնում է դեպրեսիայի մակարդակը: Դա բացատրվում է նրանով, որ սեքսով զբաղվելու ժամանակ արտադրվում է պրոստոգլանդին հորմոն, որը կանխում է դեպրեսիայի առաջացումը:

5. Սեքսը որպես ցավազրկող

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ օրգազմի ժամանակ մարդ ստանում է վիթխարի քանակությամբ հաճույք: Այդ շրջանում օկսիտոցին ու էնդորֆին հորմոնների մակարդակը կտրուկ բարձրանում է: Հենց այդ հորմոներն էլ «բթացնում» են ցավը:

6. Նվազում է մրսածության հիվանդությունների քանակությունը

Ապացուցված է, որ մարդիկ, ովքեր շաբաթական 2 անգամից ոչ քիչ զբաղվում են սեքսով, նրանց մոտ իմունոգլոբինի մակարդակը 30 %-ով բարձր է այն մարդկանցից, ովքեր ավելի քիչ են զբաղվում սեքսով: Իմունոգլոբինը ամրապնդում է իմունիտետն ու պաշտպանում է օրգանիզմը մրսածությունից:

7. Բարելավում է միզապարկի վիճակը

Սեքսի ժամանակ օրգանիզմը յուրովի մարզվում է, որն էլ դրական է ազդում միզապարկի վրա:

8. Բարելավում է ատամների վիճակը


Դա կարող է մի փոքր «ծիծաղելի» թվալ, սակայն հիգիենայի կանոնները պահանջում են ատամները մաքրել սեքսից առաջ ու հետո, դրանով իսկ բարելավվում ու պահպանվում է ատամների առողջ վիճակը:

9. Բարելավում է մարմնի ու դեմքի մաշկի առողջական վիճակը

Սեռական հասունացման շրջանում աղջիկների ու տղաների մոտ նկատվում է հորմոնալ փոփոխություն: Տարիքի հետ զուգահեռ կորյակներն ու մի շարք այլ մաշկի հետ կապված խնդիրներ աստիճանաբար սկսում են անցնել, քանի որ երիտասարդները սկսում են զբաղվել սեքսով:

10. Շագանակագեղձի առողջությունը

Եթե տղամարդը գեղեցիկ ու ցանկալի կնոջը տեսնելիս չի կարողանում նրա հետ սեռական կապի մեջ մտնել, ապա նա մնում է չբավարարված: Եթե նման իրավիճակը կրում է շարունակական բնույթ, ապա կարող է առաջանալ շագանակագեղձի բորբոքում ու էրեկցիայի երկարատև խանգարումներ: Այդ պատճառով հարկավոր է կանոնավոր կերպով բավարարել սեռական ցանկությունները:

11. Առողջ հոգեկան

Հաճախակի ամուր տղամարդիկ ու կանայք իրենց այդքան էլ ադեկվատ չեն պահում: Սեքսի բացակայությունը կարող է հանգեցնել հոգեկան խանգարման, քանի որ մարդու օրգանիզմը նախատեսված է ակտիվ սեռական կյանքի համար: Առանց սեքսի օրգանիզմը չի ստանում իրեն անհրաժեշտ հորմոններն ու նյութերը, որոնք էլ և հանգեցնում են էնդոկրին «խափանման»:


Աղբյուրը՝ facte.ru