Լրահոս

Գերագույն ռադայում առաջարկել են Նիկոլայ Բասկովին եւ Ֆիլիպ Կիրկորովին զրկել պատվավոր կոչումներից




Գերագույն ռադայի հումանիտար եւ տեղեկատվական քաղաքականության հարցերով կոմիտեն դիմել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ խնդրելով պատվավոր կոչումներից զրկել Նիկոլայ Բասկովին, Ֆիլիպ Կիրկորովին, Իգոր Կրուտոյին, Անի Լորակին եւ այլոց: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է «Ժողովրդի ծառա» նախագահական խմբակցության փոխնախագահ Եվգենի Կրավչուկը։

Հրապարակման մեջ նշվում է, որ ուկրաինացի շատ արտիստներ ամեն ինչ անում են երկրին աջակցելու համար, մինչդեռ նշված աստղերը «շարունակում են իրենց արժանապատվությունը վաճառել արյունոտ ռուբլիով»:

Մարտի 7-ին ուկրաինական դատարանը բավարարել էր միջնորդությունը եւ հեռակա կարգով կալանավորել ռուս երգիչ Նիկոլայ Բասկովին, որին կասկածում էին «պատերազմի քարոզչության եւ արդարացման» մեջ։ Նրան մեղադրանքներ են առաջադրվել Ուկրաինայի քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով («Ուկրաինայի տարածքային ամբողջականության եւ անձեռնմխելիության դեմ ոտնձգություն»)։ Նույն հոդվածով հեռակա կարգով ձերբակալվել են հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին, ռեժիսոր Նիկիտա Միխալկովը եւ երգիչ Օլեգ Գազմանովը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում