Իմ անպարտելի, իմ ամենա… Լիլիթ Կարապետյանը շարունակում է պնդել, որ ինքն ու Վազգեն Սարգսյանը սիրավեպ ունեին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Իմ անպարտելի, իմ ամենա… Լիլիթ Կարապետյանը շարունակում է պնդել, որ ինքն ու Վազգեն Սարգսյանը սիրավեպ ունեին




Օրերս Լիլիթ Կարապետյանն անդրադարձել էր Հայաստանի ազգային հերոս և Արցախի հերոս Վազգեն Սարգսյանին:



«Իմ ամենազոր, իմ անպարտելի, իմ իմասստուն, իմ ամենա, ամենա… իսկական այր»,- գրել էր Լիլիթը՝ հրապարակելով Վազգեն Սարգսյանի լուսանկարը:

Հիշեցնենք, որ երգչուհին մի առիթով պատմել է, որ բուռն սիրավեպ է ունեցել Վազգեն Սարգսյանի հետ:

 
 Վազգեն Սարգսյանը 16 տարի մեծ էր Լիլիթից: Երգչուհին իր հարցազրույցներից մեկում պատմել էր, որ սկզբնական փուլում իրենց շփումը միայն ընկերական էր:

«Ես այն ժամանակ 22 տարեկան էի, նա էլ այդքան մեծ էր ինձանից: Մոտ 6 ամիս մեզ մոտ պարզապես շփում կար, որից հետո սկսվեց շատ գեղեցիկ պատմություն, որը տևեց մեկուկես տարի, մինչև այդ չարաբաստիկ օրը… Հենց այդ տարի՝ 1999 թվականին, մեր երազանքները, ծրագրերը գնում էին դեպի ամուսնություն: Եթե այդ չարաբաստիկ դեպքը չլիներ, մեր կյանքն այլ կերպ կդասավորվեր… մենք մտածում էինք, ամուսնանալու, երեխա ունենալու մասին: Նա շատ երեխայապաշտ էր»,- պատմել է Լիլիթը:

Երգչուհին խոստովանել է նաև, որ թեև սիրել է Սպարապետին, սակայն զղջում է որ չի հասցրել նրան ասել այդ կարևոր խոսքերը:

Հավելենք, որ Լիլիթի աղմկահարույց հարցազրույցից հետո Վազգեն Սարգսյանի ընտանիքի անդամները հերքել էին նրան սիրավեպի մասին լուրերը:

 
 Սպարապետի եղբոր աղջիկները ֆեյսբուքյան իրն էջերում գրեցին, որ դա ապատեղեկատվություն է, եւ, որ իրենց տանը Լիլիթ Կարապետյանի հետ ունեցած մի լուսանկար անգամ չկա։

Զարմուհին՝ Նոնա Սարգսյանը մասնավորապես գրել էր

 
 «Ուրեմն հարգելով բոլորի իրավունքները, զգացմունքները եւ սերը՝ ուզում եմ ասել, որ պահեք ձեր երազանքները ձեր ներսում… երազելը վատ բան չի….ինչ վերաբերում ա Վազգենին, Վազգենի սիրած կինը երբեք չէր կարող ինքնառեկլամով զբաղվել՝ Վազգենի անվան հաշվին։ Էդ տեսակի կնոջ Վազգենը երբեք չէր սիրի։ Էլ չեմ խոսում, որ էդ հեքիաթները Վազգենի մահվանից հետո շաբաթական 10 անգամ լսել ենք, ու բոլորը երազանքների ժանրից էր… Իսկ տատիկս, եթե Վազգենը մի աղջկա սիրեր ու էդ աղջիկը 2 գլուխ, 10 ոտք եւ 4 ականջ ունենար, տատիկս պարելով, երջանկությամբ կընդուներ ու միայն ուրախ կլիներ։ Ու վերջում ամոթ է ԱՄՈԹ հերիք եղավ ձեզ ռեկլամ անեք Վազգենի անունը տալով»։