Ինձ համար դժվար է եղել, բայց հաղթահարել եմ դա. Վահան Բիչախչյանի հարցազրույցը ՀՖՖ TV-ին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ինձ համար դժվար է եղել, բայց հաղթահարել եմ դա. Վահան Բիչախչյանի հարցազրույցը ՀՖՖ TV-ին


«Առաջարկ ստացա «Պոգոնին», որն ինձ համար շատ կարևոր էր, որպեսզի քայլ առաջ կատարեմ: Կարող եմ ասել, որ թիմը մեծ ընտանիք է, ու քաղաքը ֆուտբոլային է: Երկրպագուներն ապրում են ֆուտբոլով: Իմ նորամուտը լավ ստացվեց թիմում, ու կարողացանք կարևոր միավորներ վաստակել»,-ասել է Բիչախչյանը:

Հայ ֆուտբոլիստը խոսել է նաև հայրենիքից հեռու գտնվելու մասին. «Միանշանակ շատ եմ կարոտում Հայաստանն ու Գյումրին: Ինձ համար շատ դժվար է եղել, բայց հաղթահարել եմ դա ու հավաքականների հավաքների ժամանակ կամ արձակուրդներին կարճ ժամանակով գալիս եմ, ու փորձում եմ այդպես լրացնել իմ կարոտը»,-ասել է «Պոգոնի» հարձակվողը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 
 Հիշեցնենք, որ Հայստանի հավաքականը մարտի 24-ին Երևանում ընկերական խաղ կանցկացնի՝ մրցելով Չեռնոգորիայի թիմի հետ: