Ինչու՞ է Աշոտ Տեր-Մաթևոսյանը հայտնվել անվասայլակին, ինչպես են դերասան ամուսինները զբոսնում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ինչու՞ է Աշոտ Տեր-Մաթևոսյանը հայտնվել անվասայլակին, ինչպես են դերասան ամուսինները զբոսնում




Դերասան ամուսիններ Սոֆյա Պողոսյանն ու Աշոտ Տեր-Մաթևոսյանը այս շրջանում նկարահանվում են «Բռնիր ձեռքս» հեռուստանովելում:



Համացանցում ֆիլմից կադր է հայտնվել, որում Աշոտը նստած է անվասայլակին:

 
 Հիշեցնենք, որ Սոֆյա Պողոսսյանի և դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանի որդին՝ Միքայելը, լույս աշխարհ է եկել 2021թվականի օգոստոսի 18-ին։

Դերասանուհին առաջնեկին լույս աշխարհ է բերել ԱՄՆ-ում, որտեղ մեկնել էր երեխայի ծննդին ընդառաջ, իսկ Աշոտն այդ ընթացքում Հայաստանում էր:

 
 Նշենք, որ իր հարցազրույցներից մեկում Սոֆյան նշել էր, որ որդին ինքը կորոշի, թե որ երկրի քաղաքացի է լինելու, սակայն իրենք պատրաստվում են ապրել Հայաստանում:

 
 Հիշեցնենք, որ Աշոտն ու Սոֆյան իրենց հարաբերությունները պաշտոնապես գրանցել են 2019 թվականին:

 
 Հավելենք, որ Սոֆյա Պողոսյանն ու Աշոտ Տեր-Մաթոսյանը նախքան միմյանց հանդիպելը նախկինում ամուսնացած են եղել, ավելին, առաջին ամուսնությունից Աշոտը մեկ դուստր ունի: