Երկարատեւ դադարից հետո արքայազն Ուիլյամն առաջին անգամ հրապարակային խոսել է Հարի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Երկարատեւ դադարից հետո արքայազն Ուիլյամն առաջին անգամ հրապարակային խոսել է Հարի մասին




Բելիզ կատարած այցի ընթացքում արքայազն Ուիլյամը երկար դադարից հետո առաջին անգամ խոսել է արքայազն Հարիի մասին, հայտնում է People-ը։

Ուիլյամը հիշել է եղբոր մասին, երբ կնոջ հետ այցելել է Հոփկինս գյուղ։ Տեղի բնակիչները սկսել են նրան ու Քեյթ Միդլթոնին համոզել պարել, եւ նրանք ստիպված են եղել համաձայնել։

Գարիֆունա ժողովրդի հատուկ ներկայացուցիչ Սինտիա Էլիս-Թոփսին արքայազին հայտնել է, որ 2012թ․-ին Բելիզ է այցելել Հարին։ «Ես Ուիլյամին ասացի, որ երբ արքայազնՀարին Բելիզում է եղել, պարել է, եւ ստիպված չենք եղել խնդրել նրան»,- պնդում է նա։ Նրա խոսքով՝ լսելով եղբոր մասին՝ Ուիլյամը ծիծաղել է ու ասել․ «Հարիի համար միեւնույն է, թե նա ինչ տեսք ունի կողքից»։